Hraparak.am-ը գրում է.
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար:
Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների քանակը 2019 թվականի դրությամբ եղել է 635: Դեռևս ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները, ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնում էին, որ ամեն ամիս, ԵԱՍՄ հիմնարկը, ձեռք է բերում 60 հազար ցախավել:
Հիշեցնենք, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը Սաշա Կատվալյանն է, ով Սուրեն Պապիկյանի կուրսեցին է և մտերիմ հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը